Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն»․ Մայր Աթոռ

Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն»․ Մայր Աթոռ
152
Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ., 23:54

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում չի բացվում Թումո կենտրոն
Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, թե եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա: Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում»։