Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Կարա՞ք մինչև հունիսի 7-ը իրար դեմքի չթռնեք»․ Արեն Ափիկյանն՝ ընդդիմադիր ուժերին

«Կարա՞ք մինչև հունիսի 7-ը իրար դեմքի չթռնեք»․ Արեն Ափիկյանն՝ ընդդիմադիր ուժերին
109
Այսօր, 09:00

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմում եմ իրենց ընդդիմադիր համարող բոլոր անձանց և քաղաքական ուժերին: Կարա՞ք մինչև հունիսի 7-ը իրար դեմքի չթռնեք ու ինչքան կուտակված պրետենզիաներ ունեք իրար հանդեպ, ներկայացնեք ընտրություններից հետո: Ես էլ լիքը մարդու լիքը բան ունեմ ասելու, ես էլ եմ լիքը բան տեսնում և հասկանում: Որոնցիցդ շատ ավելի լավ եմ տեսնում և շատերիցդ շատ ավելի լավ եմ տեցեկացված, հավատացեք:
Սակայն ես իրական ընդդիմության մեջ թշնամի չունեմ: Կարողա մեր ջրերը մի առվով չեն հոսում ու ընդդիմությունից էլ շատերին մեղմ ասած չեմ ընդունում և համաձայն չեմ: Որոշներին նույնիսկ համարում եմ վտանգավոր: Բայց լռում եմ: Ոչ թե որովհետև վախենում եմ ինչոր մարդկանց նեղացնել, այլ որովհետև հասկանում եմ, որ դա ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ: Էն որ ասում են՝ «թուրքը տեսնում, ուրախանում ա», հիմա էսա, քպոննա տեսնում ուրախանում: Իսկ ես դրանց ուրախացնել չեմ ուզում: Ուզում եմ տխրեն: Ու իմ չափով ոնց կարողանում եմ՝ տխրեցնում եմ, օրենքի շրջանակներում:
Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս այսպես գործել: Հունիսի 8-ին, հաղթանակից հետո, կարանք իրար հետ մի տեղ հավաքվենք ու թռնենք իրար երեսի: Ես պատրաստ եմ․․․
Շնորհակալություն ուշադրություն համար:
P.S. Մեկ էլ մի բան էլ խնդրեմ, էն, որ ասում եք՝ ընդդիմությունից սրա հետ չեմ համագործակցի, նրա հետ չեմ համագործակցի, ուզում եմ հարցնեմ, բա որ սրա կամ նրա ձայները պետք լինեն, որ Նիկոլից ազատվենք, էդ ո՞նց չեք համագործակցելու: Թե՞ տենց վստահ եք, որ միանձյա մեծամասնություն եք ստանալո՞ւ: Մի քիչ ադեկվատ եղեք և խոսքերին ուշադիր, խնդրում եմ: Որովհետև այ էդ մի բանը ձեզ հաստատ չի ներվելու: Ու այդտեղից սկսած նեղանալ չլինի»:

Աղբյուրը`   Արեն Ափիկյան