Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այս դատավճիռ-հաշվեհարդարն ի ցույց է դնում արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան»․ Հակոբ Բադալյան

«Այս դատավճիռ-հաշվեհարդարն ի ցույց է դնում արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան»․ Հակոբ Բադալյան
127
Այսօր, 20:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցու աղմկահարույց միջադեպն ու պատանու նկատմամբ դատավճիռ-հաշվեհարդարը ի ցույց է դնում մեր հասարակական կյանքը պատած խոշորագույն խնդիրը՝ արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան, բարոյական ու արժեքային նշաձողերի հետևողական քայքայման քաղաքականությունը և ազդեցությունը միաժամանակ:
Ես քանիցս խոսել եմ այս մասին, նշելով, որ դրա խորքային նպատակն է հետապնդում նաև այն նվաստացումը, որին Ադրբեջանը ենթարկում է Հայաստանի կառավարող վերնախավին, պարտադրելով «մեղա գալ» մինչև 2020-21 թվականները իրենց հռետորաբանության, հայտարարությունների, քայլերի, լուսանկարների համար, պարտադրելով մեղա գալ Արցախ բառի յուրաքանչյուր տառի համար:
Որևէ մեկին թող չթվա, թե դա լոկ քաղաքականություն է: Հայաստանի վերնախավին պարտադրելով այդ վարքագիծը, Ադրբեջանը անուղղակկիորեն պարտադրում է բարոյական և արժեհամակարգային նշաձողերի քայքայում՝ հանրային ընկալումներում: Դրսևորելով այդպիսի վարքագիծ և «հիմնավորելով» այն իբրև թե «խաղաղությամբ», Հայաստանի իշխանությունը, ըստ էության, հանրությանը «հիմնավորում» է անսահմանափակ անպատասխանատվությամբ անբարոյության մի յուրօրինակ «կոնցեպտ»՝ այն դարձնելով հանրային նորմ:
Սա է, որ Հայաստանում նաև հրամայական է դարձնում փոփոխությունը, և այդ փոփոխության հեռանկարի հարցում հրամայական է դարձնում հենց հատկապես արժեքային ու բարոյական նշաձողերի վերականգնումը, որպես հասարակական-պետական ընթացքի կայուն վերականգնման անբեկանելի հիմք»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան