Սպարտակ Ղուկասյանին բանտային կալանքից ուղարկել են տնային կալանքի
![]() 102 Այսօր, 19:54 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ հերթական անգամ նրա խափանման միջոցի հարցը քննելիս որոշվել է նրան ենթարկել երեքամսյա տնային կալանքի։ Մեկ շաբաթից ավելի է Սպարտակ Ղուկասյանը տանն է։ «Առավոտ»-ի այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն նրան կալանավորեցին նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Այդ նույն մեղադրանքը առաջադրվեց նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Սպարտակ Ղուկասյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամայիս Հայրապետյանն այդ ժամանակ պարզաբանել էր, որ դատարանի դահլիճից կատարված տեսագրություններում սեռական բնույթի հայհոյանք չի լսվում, մինչդեռ իր պաշտպանյալին մեղադրում են հայհոյելու համար։
|

«Մոտ 7 միլիոն իրանցիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը»․ Ղալիբաֆ
15720:12
«Այս դատավճիռ-հաշվեհարդարն ի ցույց է դնում արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան»․ Հակոբ Բադալյան
12520:06
Սպարտակ Ղուկասյանին բանտային կալանքից ուղարկել են տնային կալանքի
10119:54
«Եթե մի քանի մոլագար պատարագի ընթացքում ինձ քաշկռտելով մի կողմ հրեին, նույնն էի անելու»․ Թովմաս Առաքելյան
11219:30
«Նամակներ ենք հղել ՄԱԿ-ին. Դավիթը կարող էր մեզ հետ պատրաստվել Վերջին զանգին». Հենրի Էլբակյան (տեսանյութ)
12918:12
«Օտար հեռուստաալիքներում Հայաստան ես ներկայացնում թրքական լաթերով, ու դեռ գլուխ գովում». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
19717:42
Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ)
12817:18
«Մեզ մեղադրում են ահաբեկչության և իշխանության զավթման մեջ նրանք, ովքեր ահաբեկիչ ու իշխանություն զավթածներ են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
14817:12
