«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան
![]() 137 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ., 11:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իհարկե, հետաքրքիր իրավիճակ է: Փաստորեն, Պակիստանի միջոցով համաձայնությունից առաջ Թրամպը սպառնում է Իրանին անասելի մի ուժգին հարվածով, ու տպավորություն է ստեղծվում, թե սպառնալիքն ազդեց ու Իրանը համաձայնեց ԱՄՆ պայմաններին: Բայց, ինչպես նախօրեին նշել էի, կրկնեմ՝ եթե կա իրապես այդպիսի իրավիճակ, ապա ինչո՞ւ է Թրամպը բարձրաձայնում այդ սպառնալիքը, եթե պարզապես կարող էր փոխանցել Իրանին միջնորդների միջոցով: Հազիվ թե Իրանն արհամարեր այն, եթե լիներ լուրջ հաղորդագրություն: Հետևաբար, մեծ հավանականությամբ Թրամպը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը, ստեղծելով տպավորություն, թե զիջել է Իրանը: Իրանը հայտարարում է հակառակի մասին, որ ԱՄՆ համաձայնել է իր տասը պայմաններին: Անկասկած է, որ այստեղ էլ Թեհրանն է թերևս չափազանցնում: Իսկ ի՞նչ կա իրականում: Իրականում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, Թեհրանը որոշել է Թրամպին վերջնականապես չմղել անկյուն: Այստեղ կա երկու հանգամանք, ըստ իս: Նախ, լիովին անկյուն մղելու դեպքում նա իսկապես կարող էր դառնալ խելահեղ անկանխատեսելի՝ օգտագործելով մինչև անգամ միջուկային սպառազինություն: Երկրորդը, Թեհրանին թերևս պետք չէ, որ Միացյալ Նահանգներում լինի Թրամպի հաղթանակ կամ պարտություն: Մեծ հաշվով, որքան անորոշություն է ամերիկաիրանյան առաջիկա երկշաբաթյա «տրեկում», նույնքան թերևս անորոշություն է ներամերիկյան քաղաքական «տրեկում»: Իսկ սա Թեհրանին տալիս է թերևս բանակցային առավելություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3220:00
«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
6619:48
Սամվել Կարապետյանի կողմնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործով 7 անձ տուժող է ճանաչվել
8419:42
«Ստով և մանիպուլյացիաներով չի կարելի Հայաստան ղեկավարել»․ Ոսկան Սարգսյան
11619:12
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12519:06
«Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել է․ ՀՀ ոչ մի կառույց ծպտուն չի հանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
16618:42
Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
12418:24
«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան
15418:06
