Օշականցի Գևորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ»
![]() 224 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը։ Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաև, որ Արագածոտնի մարզի դատարանն այս և ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար և ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան»: |

«Ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը». Գևորգ Դանիելյան
14900:30
«Գյումրիում Նիկոլը Մակրոն խաղացնելու համար 1 միլիոն դոլարանոց համերգ է կազմակերպում». Ռուբեն Մխիթարյան
14500:18
««Վարձու աշխատողի» «Լեքսուս»-ը, թիկնազորն ու «ոտնահարված իրավունքները»». Սամվել Աշոտյան
21600:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում մայիսի 1-2-ը
218Երեկ, 23:48
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևեր»-ը կուղարկի ԵՄ
114Երեկ, 23:30
Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
169Երեկ, 22:36
Թրամփը, հավանաբար, ընդգրկվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում. #Reuters
302Երեկ, 22:32
ԿԸՀ–ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել
208Երեկ, 22:06
