«Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է․ Արմեն Աշոտյան
![]() 220 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ., 22:24 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զոհրաբ Մնացականյանի մտքի փայլատակումները կարդալու փոխարեն հիշեք, որ նա 44-օրյա պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։ Հիշեցնեմ, որ նա ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։ Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։ Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։ Նրա նմանն է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։ Նա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։ Նա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։ Նա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։ Նա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։ Պետք էր կատարյալ անբարո լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։ Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է։ Եվ սա երբեք չի մոռացվելու»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
7102:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
11601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
17500:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
18300:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
14600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
15200:00
«Սպորտի ոլորտը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը, ուզում են «իրենցով անել» ՀԱՕԿ-ը»․ Սուրեն Սուրենյանց
138Երեկ, 23:54
«Նիկոլի «ընտանիքը» և շրջապատը խրված են կոռուպցիայի մեջ և յուրացնում են այլոց ունեցվածքը»․ Պետրոս Մակեյան
182Երեկ, 23:36
