Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մնացականյանը թող ներկայացնի, թե ի՞նչ սխալ արվեց, որ իրավիճակը հասավ պատերազմի»․ Հակոբ Բադալյան

«Մնացականյանը թող ներկայացնի, թե ի՞նչ սխալ արվեց, որ իրավիճակը հասավ պատերազմի»․ Հակոբ Բադալյան
91
Երեկ, 23:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է գրել Թրամփի ուղու վերաբերյալ... Հոդվածում գրել է, օրինակ, այսպիսի մի բան. «Հայաստանում շրջանառվող հանրային քննարկումները ինչպես սահմանափակ են, այնպես էլ ոչ ճիշտ ուղղվածություն ունեն»:

Հետաքրքիր չէ, թե ինչ է գրել Զոհրաբ Մնացականյանը, որպես շարունակություն: Իսկ ի՞նչ պետք է գրի մի արտգործնախարար, որի գործունեության «արդյունքը» եղել է 44-օրյա պատերազմը: Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել պատերազմի ընթացքում նրա գործունեության արդյունքը: Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ պատերազմից հետո հանկարծ «անհամաձայնություն» եղավ Փաշինյանի ու Մնացականյանի միջև, երբ Փաշինյանը հայտարարել էր, թե Շուշիի թեման միշտ եղել է բանակցություններում, իսկ այդ ժամանակ Հայաստանի ԱԳՆ խոսնակը՝ անկասկած ոչ առանց Մնացականյանի հետ համաձայնեցման, ասել էր, թե Շուշիի թեմա չի շոշափվել բանակցության ընթացքում: Դրանից կարճ ժամանակ անց Մնացականյանը եղավ պաշտոնանկ:

Ներկայումս Թրամփի ուղու վերաբերյալ հոդվածններ գրելու փոխարեն, Զոհրաբ Մնացականյանը, թերևս, հանրությանը պետք է ներկայացնի 44-օրյա պատերազմին նախորդած իր նախարարական շրջանի պատկերը, բացատրի, թե ի՞նչ սխալ կամ կիսատ արվեց, որ իրավիճակը հասավ պատերազմի, ու նաև ներկայացնի, թե ինչ էր արվում պատերազմի ընթացքում ու դրանից հետո՝ մինչև իր պաշտոնանկությունը:

Երբ Զոհրաբ Մնացականյանը այդ ամենի մասին հանգամանալից կխոսի, կներկայացնի այդ ամենը ու կպատասխանի հանրային հետաքրքրություն ներկայացննող հարցերին, դրանից հետո կարող է հոդվածներ գրել Թրամփի ուղու և այլնի մասին, որքան սիրտը կուզի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան