Արման Սահակյանը և Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել
![]() 259 Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ., 21:36 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հայկ Դավթյանն ու 2 քաղաքացի։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ձերբակալման վերաբերյալ փոխանցել էին. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։ Այս գործը վաղուց է հարուցված՝ 2019 թվականին, հարցաքննություններ են եղել և այլն, սակայն մեղադրյալի կարգավիճակ Սահակյանը ստացել է այսօր՝ նախկին քրեական օրենսգրքի հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում։ Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Արման Սահակյանը եւ Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք»։
|

«Թերացանք պետականակերտման ինստիտուցիոնալ հիմքերի ապահովման գործում»․ Արա Պողոսյան
11401:06
«Լուսի՞նն ումն է, ա՛յ քաղաքական լուսնոտ»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
12600:12
«Անձնագրի թղթի բաղադրության մեջ առկա են ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
147Երեկ, 23:36
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ ընտանիքի 3 անդամները վիրավոր են, 14-ամյա երեխան մահացել է
185Երեկ, 21:48
«Խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է». ՔԿ (տեսանյութ)
197Երեկ, 21:12
«Հայ-վրացական սահմանային կոլապս է․ վրացական կողմը դիտմամբ շատ դանդաղ է ամեն մեքենան ստուգում»․ Արտյոմ Հակոբյան
217Երեկ, 19:24
OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը
177Երեկ, 18:48
«Քաղաքացիները հաճախ բախվում են արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների»․ Անահիտ Մանասյան
215Երեկ, 18:06
