«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
![]() 354 Կիրակի, 12 ապրիլի, 2026 թ., 01:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը։ Այս պահին կողմերը քննարկված հարցերի արդյունքների հիման վրա փոխանակման նպատակով կազմում են իրավական արձանագրություններ։ Իրանական ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել այդ երկրի պատվիրակության աշխատանքային քննարկումից։ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ-երը դա անել թույլ չեն տվել։ Առանց բախման միջադեպն ավարտվել է, երբ Իրանից կապվել են Պակիստանի իշխանությունների հետ, որից հետո որոշ ժամանակ անց նավը հեռացել է նեղուցից։ Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը կարգավորելու է Հորմուզի նեղուցի իրանական կառավարումը։ Ուշագրավ է, որ օրինագծում հատուկ անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ նեղուցով անցման վերաբերյալ դիմում ներկայացնող բոլոր երկրների նավերը գրավոր կամ ռադիոհաղորդագրությունների տեքստերում պետք է օգտագործեն բացառապես «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
13600:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
152Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
183Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
161Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
187Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
137Երեկ, 22:30
«Պատմական Արևմուտքի գերիշխանությունը պահպանվում է միջազգային հաստատություններում». Լավրով
174Երեկ, 22:21
«Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
208Երեկ, 22:12
