Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ազգակործան խմբի զորահանդե՞սն եք քննարկում»․ Վահե Սարգսյան

«Ազգակործան խմբի զորահանդե՞սն եք քննարկում»․ Վահե Սարգսյան
3
Այսօր, 17:06

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Աստված մի արասցե սա վերարտադրվի ու հաջորդ օրերին իսկ հանձնի «անկլավները» (բացեիբաց հայտարարել է՝ Ադրբեջանի տարածքներն են), ու Յաշման երգելով գա ու մի քանի ուղղությամբ մխրճվի երկրի խորքը, էսօրվա զորահանդեսը գովերգողները պատրա՞ստ են զղջալ կամ ներողություն խնդրել։
Թեկուզ զուտ քննարկողներն ու իբր լավը տեսնողները պատրա՞ստ են ամոթից գլուխները կախել։
Ու դուք ընդհանրապես ինչ ե՞ք քննարկում, հասկացել ե՞ք ձեր ելակետը որն է կամ ով է։
Հաքան Ֆիդանի թեկնածուի, Արագածի ծաղրանքով հենց զորահանդեսի օրն իսկ ձեզ նվաստացրած այս ազգակործան խմբի զորահանդեսն ե՞ք քննարկում ու լավը տեսնու՞մ։ Լավ ե՞ք իսկ։
Բաքուն ավերող «Իսկանդերով» էլ էինք հպարտ, «10% ֊ով կրակելու» խայտառակությունից հետո դաս չեղա՞վ մեզ։
Ու էս տրագիկոմեդիան ցույց տվողներին էլ չուզող ե՞ք անվանում»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան