Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Միամտություն կլիներ հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին կամ թիմից որևէ մեկին կկարգեր մեղավոր»․ Թագուհի Թովմասյան

«Միամտություն կլիներ հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին կամ թիմից որևէ մեկին կկարգեր մեղավոր»․ Թագուհի Թովմասյան
147
Այսօր, 16:42

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր կրկին ԱԺ-ում են։ «Հանձնաժողովը ձևավորվել է բացառապես իշխանության ներկայացուցիչների կողմից և իրենց քմահաճույքներով, որը բնականաբար չէր կարող քննել և բացահայտել պատերազմի իրական մեղավորներին։ Եվ միամտություն կլինի հավատալ, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին կամ թիմակիցներից որևէ մեկին կարգեր մեղավոր»,- ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ակցիայի մասնակիցների այն հարցին, թե ինչու ընդդիմությունը չի պահանջում զեկույցի հանրայնացում, Թովմասյանը նշեց․ «Բազմիցս ենք պահանջել։ Խնդիրն այն է, որ մենք ինչքան էլ պահանջենք՝ օրենսդրությունն այլ բան է ասում, այս մարդիկ գոյություն չունեցող մի հանձնաժողովի, գոյություն չունեցող մի փաստաթուղթ ուղարկել են գաղտնի գրագրման»։ Պատգամավորը խոստացավ ԱԺ առաջիկա նիստում այս հարցով դիմել Գլխավոր դատախազին։

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց