Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ժողովուրդը լավ կանի բոլորին նստեցնի Նոյյան տապան ու բաց թողնի նավարկության»․ Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդը լավ կանի բոլորին նստեցնի Նոյյան տապան ու բաց թողնի նավարկության»․ Նիկոլ Փաշինյան
260
Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ., 16:54

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է։ «Ուժեղ Հայաստանը» Սերժ Սարգսյանի թևն ա՝ Ռոբերտ Քոչարյանի թևի մի մասի հետ, «Հայաստան» դաշինքի մի հատվածը հիմա տեղավորված է «Ուժեղ Հայաստանում», մյուս հատվածը ԲՀԿ է տեղափոխվել։ Նախկինների վերաձևակերպման փուլ է»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Լավ առաջարկ է ՀՀ ժողովրդին՝ էդ բոլորին նստեցնել Նոյյան տապան և բաց թողնել բաց նավարկության՝ դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»։