Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ». Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ». Նիկոլ Փաշինյան
107
Այսօր, 18:18

«Մի տերմին կա, ո՞նց էր կոչվում՝ օտարերկրյա գործակալ... Ոչ թե շպիոնաժը նկատի ունեմ այլ... Վերջը՝ էդ գործունեությունն ա ծավալում, այսինքն, փորձ ա անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ՝ այդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար: Ես անհնար եմ համարում նման բան:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։

Նայեք ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումների, հեռախոսազանգերի, այցերի և այլնի դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ։ Ընդ որում, այս նույն ձևաչափով ես լիարժեք կապի մեջ եմ ՌԴ նախագահի հետ»,-ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ, որոնց ազդեցությունը շուտով զգալի կլինի:
Նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, էդ մարդիկ պարզապես «ինաստրաննի ագենտ են»: