«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան
![]() 373 Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ., 19:54 «Սպորտային աշխարհն այս մասին չի խոսում, բայց ես հիմա կասեմ, շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Հիմա իրենք փորձում էին հնարքներով, ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ–ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ–ը»,- նշեց Հարությունյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ 65–ն ի՞նչ տարիք է, թոշակառուները կարող են աշխատել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունը այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»։ Հիշեցնենք, որ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։ |

Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել Իջևանում. կա ձերբակալված
5819:48
«Մարտի 1-ի գործը չեն բացահայտում, որովհետև ամեն անգամ դուրս են գալիս իրենց հետքի վրա». Իշխան Սաղաթելյան
10919:18
«Հայ կանա′յք, դուք չամաչեցի՞ք, որ գնացիք դրա ընտրարշավին». ապարանցի կին (տեսանյութ)
12919:12
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9319:06
«Դպրոցը դարձնում ենք ներքաղաքական դարբնոց»․ Թաթուլ Հակոբյան
10118:54
«Նոր սկսել ենք ապրել». ծեր կինը նետվեց Նիկոլ Փաշինյանի գիրկը
14818:18
«Վաղն էս կնոջ վիճակում լինելու է տավուշցին, սյունեցին, վարդենիսցին, երևանցին». Վահե Սարգսյան (տեսանյութ)
19517:54
«Եթե մարդ սեղան է դրել, չեմ կարող չօգտվել հյուրասիրությունից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
19117:42
