Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն

USA TODAY-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Կուբայում Փենթագոնի գլխավորությամբ հնարավոր գործողության ռազմական պլանավորումը դանդաղորեն թափ է հավաքում՝ սպասելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրին։
Հրամանին ծանոթ երկու աղբյուրներն այս մասին ասել են USA TODAY-ի:
ԱՄՆ-ի և Կուբայի միջև առաջացած լարվածության սրվել է հունվարին, երբ Թրամփի վարչակազմը սահմանափակեց նավթի մատակարարումները կղզի՝ որպես Կուբայում լայնածավալ քաղաքական փոփոխություններ իրականացնելու ավելի լայն արշավի մաս։
Միացյալ Նահանգները և Կուբան ընդունել են, որ գտնվում են ճգնաժամի լուծման որոնման վաղ փուլում, բայց պարզ չէ, թե որքան փոխզիջում է պատրաստ ընդունել յուրաքանչյուր կողմը, նշում է աղբյուրը։
Նախկինում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական արշավի ավարտից հետո Վաշինգթոնը կարող է վերանայել Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր ճնշման միջոցառումները։
Ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Կուբայի հարցը մնում է օրակարգում, բայց այն կքննարկվի ավելի ուշ՝ Իրանից հետո։
Թրամփը ընդգծել է, որ Կուբայի իրավիճակը պահանջում է առանձին վերլուծություն և կարող է հանգեցնել նոր որոշումների, այդ թվում՝ տնտեսական միջոցառումների։ Նախկինում Միացյալ Նահանգները քննարկել է Կուբա վառելիք մատակարարող երկրների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, ինչպես նաև Հավանայի նկատմամբ իր քաղաքականությունը խստացնելու հնարավորությունը։
Ամերիկացի առաջնորդը կոշտ գնահատական է տվել երկրի ներքին իրավիճակին՝ նշելով, որ Կուբան երկար ժամանակ վատ է կառավարվում և, իր խոսքերով, մնում է «ձախողված պետություն»։ Նա նաև մատնանշել է համակարգի բռնաճնշողական բնույթը և պնդել, որ երկրում տեղի են ունեցել լուրջ չարաշահումներ, այդ թվում՝ բռնություն և հալածանքներ։
Թրամփը հատուկ նշել է Միացյալ Նահանգներում բնակվող կուբայական ծագում ունեցող ամերիկացիների դերը։ Նա ասել է, որ նրանցից շատերը աջակցում են Վաշինգթոնի ավելի կոշտ քաղաքականությանը և պաշտպանում են Կուբայի իշխանությունների վրա ճնշման ուժեղացումը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3607:24
Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել
262Երեկ, 23:42
«Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը». Լիա Սարգսյան
133Երեկ, 23:18
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»
132Երեկ, 23:00
«Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը». Ռուբեն Ռուբինյան
141Երեկ, 22:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
114Երեկ, 22:36
«Կարծում եմ՝ առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան
106Երեկ, 22:18
Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է
194Երեկ, 22:07