Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ 2 հանգամանք կա»․ Գոհար Մելոյան

«Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ 2 հանգամանք կա»․ Գոհար Մելոյան
128
Այսօր, 10:36

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մեր ՈՒԺԵՂ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ, բացի քաղաքական հետապնդման ասպեկտից՝ ուշագրավ ևս 2 հանգամանք կա․
1․ Թիրախ դարձան հենց կանայք
Այդպես էլ՝ ի հայտ չեկան երբեմնի ֆեմինիստները, կանանց իրավունքների պաշտպանները։ Ֆեյքային գրոհների հիմնական թեզերը՝ կա՛մ կոնկրետ սեռով պայմանավորված վիրավորանքներն էին, կա՛մ կնոջ դերի նվաստացումը։
2․ Անմեղության կանխավարկածի ոտնահարումը
Բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրար հերթ չտալով՝ սկսեցին պիտակավորել, նկարագրել, որակումներ տալ՝ հանրությանը մատուցելով, թե ինչ կապ ունի սեռը, կամ մանկահասակ երեխան, եթե մարդը հանցագործ է։ Մինչդեռ՝ կապը շատ ուղղակի է․
Հենց մեր պայքարը նրա համար է, որ գործած հանցանքի համար վրա հասնի պատասխանատվություն, բայց այդ գործընթացը լինի ապաքաղաքական, իրավական ու մարդը չթիրախավորվի, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել։
Առավել ևս, մանկահասակ բալիկներ ունեցող, օրենքը հարգող մայրիկների պարագայում»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան