«Իշխանությունը չի հասկացել, որ իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»․ Դավիթ Ղազինյան
![]() 179 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ., 12:54 «Մենք շատ նորմալ ենք մոտենում այս ամենին, այնպես չէ, որ չենք սպասում, ուղղակի դեռևս իշխանությունը չի հասկացել, որ այդ ամենն իրենց դեմ է աշխատում, ամեն մի, իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության մի քանի անդամների ձերբակալմանը։ Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է բարեգործության արգելքը խախտելու հիմնավորումներով, նաև կուսակցությունից մի քանիսին փակի տակ պահելով հիմք ունենան՝ կուսակցությանը չգրանցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ղազինյանը պատասխանեց․ «Խնդրեմ, ո՞րն է խնդիրը, ուզո՞ւմ են՝ թող պահեն, բայց կանա՞նց։ Չեն հասկանում որ «Ուժեղ Հայաստան»-ում կանայք էլ են ուժեղ։ Իսկ «Ուժեղ Հայաստան» չգրանցելը նշանակում է ընտրությունները դնել կասկածի տակ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառաքին, բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելուց լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել, անգամ Սամվել Կարապետյանից խլած ՀԷՑ-ում են ընտրակաշառք բաժանում՝ աշխատավարձ բարձրացնելով»։ Իսկ կուսակցությունը չգրանցելու դեպքում, ըստ Ղազինյանի, ունեն համապատասխան ծրագիր, բոլոր տարբերակներին պատրաստ են և բոլոր տարբերակներին հակազդելու միջոցներն ունեն։ |

«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5912:40
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11011:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12911:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
13110:42
«Մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները». Լիլիթ Բլեյան
10810:36
«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան
12910:24
«Մարդկանց պետք է բացատրել՝ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է». Վահե Հովհաննիսյան
12510:12
«Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով». Վլադիմիր Մարտիրոսյան
16609:54
