Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին
112
Այսօր, 18:30

«Իշխանություն» լրատվականը «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակցից ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատավայրում հրահանգել են՝ կիրակի օրը անձնական մեքենանայով մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ավտոերթին։ «Ասել են՝ շարասյան հետ կիրակի մեկնենք Գյումրի, որ շատ երևան։
Սեփական մեքենաներով գնալն էլ նրա համար է, որ տպավորություն լինի, թե մեր կամքով ենք մասնակցել ավտոերթին»,- պատմեց ընկերության առաքիչներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, ում որդին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ խոսքը կամավոր մասնակցության առաջարկի մասին չէ։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան