Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման ենթարկված անձանց

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման ենթարկված անձանց
130
Այսօր, 17:42

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքի ժամանակ 17 անձ է ձերբակալվել: