Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից». Վահան Կոստանյան

«Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից». Վահան Կոստանյան
104
Այսօր, 18:48

Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից, հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Վահան Կոստանյանը ճիշտ նույն պատասխանն է տվել նաև Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցին:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով: Կոստանյանն այսօր այնտեղ հանդիպել է իր թուրք պաշտոնակցի հետ, քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Արդեն չորս տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է: Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը: Բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ»,- գրում է լրատվամիջոցը: