«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․
«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։
Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։
Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։
Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։

«Թույլ մի՛ տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ»․ Արտակ Զաքարյան
1619:12
«Ես հայտարարեցի՝ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեզ համար բացվեցին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3218:54
«Պատերազմի դռները հնարավոր կլինի փակել, երբ մեր դաշնակիցները կերաշխավորեն խաղաղությունը»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4218:36
«Մենք բացառված է գումար բաժանենք, ձայն ուզենք»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4818:18
Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել և 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից
6417:54
«Զանգը հնչեց, հիմա հերթը հայ ընտրողինն է»․ Արթուր Խաչիկյան
6117:30
«ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կկոչվի թուրքական կլանման սցենար»․ Սուրեն Սուրենյանց
5717:18
«Ազգակործան խմբի զորահանդե՞սն եք քննարկում»․ Վահե Սարգսյան
5817:06