Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան

«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան
113
Այսօր, 10:24

Քաղաքական մեկնաբան Հկոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «

? Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ հաշվետվությունը ուղեկցելով ընդդիմության ուժերի եւ նրանց աջակցող հանրության հասցեին այնպիսի արտահայտություներով, որոնք լցրեցին ինֆորմացիոն հոսքերը:

Այդ հարցում Փաշինյանի հմտության անգերազանցելիությունը կարծես թե վեր է կասկածից:

Մինչդեռ, օրինակ նույն խորհրդարանում նախօրեին եղավ թերեւս մի աննախադեպ ելույթ՝ Հայյաստան խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյյրան Օհանյանի ելույթը: Ավելին, ըստ իս, խորհրդարանական հնգամյա գործունեության ընթացքում դա Օհանյանի թերեւս ամենաարդյունավետ եւ հաջողված ելույթն էր:

Իսկ աննախադեպ էր այն հանգամանքի բերումով, որ կարծես թե առաջին անգամ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում ճակատի ճեղքումն ու առաջխաղացումը դեպի Շուշի, տղի է ունեցել այն հատվածում, որը եղել է ոչ թե Արցախի ՊԲ, այլ Հայաստանի գլխավոր շտաբի եւ ըստ այդմ Գերագույն գլխավոր հրամանատարի այսպես ասած իրավասության ու տնօրինման ներքո, ըստ հաստատված կառավարման կարգի:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանը ազդարարում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տապալումը եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության անմիջական պատասխանատվության ներքո գտնվող գոտում, հետեւաբար պատերազմի հետեւանքի համար պատասխանատու եւ մեղավոր շրջանակը հենց այդտեղ է:

Սա իսկապես շատ լուրջ քաղաքական հայտարարություն է, որպիսին, կրկնեմ, չեմ հիշում թե եղել է մինչ այժմ: Մամուլի, պատերազմի մասնակիցների տարբեր գնահատականների, տարբեր մեկնաբանական կամ վերլուծական դիտարկումների շրջանակում՝ գուցե,, թերեւս, բայց որ խորհրդարանի խմբակցության ղեկավարը անի այդպիսի ուղիղ հայտարարություն, ինքս համենայն դեպս չեմ հիշում:

Այստեղ էլ հասկանալի է, թե ինչու՞ էր Փաշինյանին պետք բոլորովին այլ թեմայով կրակը վերցնել իր վրա: Եվ ինչու՞ էր դա պետք իշխող խմբակցության տարբեր այլ ներկայացուցիչների:

Ահա հենց այս առումով է, որ արդեն տեւական ժամանակ պարբերաբար արտահայտում եմ այն միտքը, որ գործող իշխանությունն անելու է առավելագույնը՝ ընտրական պրոցեսի առաջատար մասնակիցներին «շեղելու» եւ ավանդական «սեւ-սպիտակ» սխեմայի դաշտ բերելու համար: Այդ դաշտում է ներկայիս իշխանության «հարատեւության» գրավականը, որը մեծագույն ռիսկ է Հայաստանի հանրապետության համար:

Մինչդեռ, ընդդիմադիր ուժերի առավելությունը ներկայումս այն է, որ նրանք վերջապես կարողացել են դուրս գալ «սեւ-սպիտակ» դիմակայության դաշտից եւ պարզապես իշխանության հետ կռվելու փոխարեն, աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի եւ երկխոսության դաշտ: Սրան նպաստող առանցքային գործոն, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, եղել է Սամվել Կարապետյանի մուտքը պրոցես: Դա բերել է լիովին ննոր իրավիճակ, որի ներքո նաեւ դիրքավորվել են մյուս ուժերը:

Եվ սա է, որ այսպես ասած նախաձեռնության կորստի տագնապալի զգացում է առաջացրել կառավարող քաղաքական ուժի շրջանում: Հետեւաբար, այդ էպատաժային՝ թվում է թե նյարդային պոռթկումները, իրականում միանգամայն հաշվարկված եւ պլանավորված քայլեր են նախաձեռնությունը վերադաձնելու ուղղությամբ:

Ահա այստեղ է ներկայումս պայքարի «մեխը»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան