«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան
![]() 122 Այսօր, 13:12 «Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ԱԺ նախագահն այցելելեց Ստամբուլ, ԱԳ նախարարը՝ Անթալիա, արդյոք հայ–թուրքական սահմանը բացելու հարցում առաջընթաց կա։ «Ինչ վերաբերում է պրոցեսներին, նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են։ Բայց ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։ Պրոցեսը գնում է։ Ինձ համար հարցը այն չէ, որ տեղի կունենա սահմանի բացումը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինձ համար հարցը նա է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա»,–ասել է Փաշինյանը։ |

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն
6713:18
«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան
10613:12
«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11412:40
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13511:30
«Ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14411:18
40 մլն 40 հազար դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար
14210:42
«Մենք այսօր լայն բացել ենք քաղաքական անպատասխանատվության դռները». Լիլիթ Բլեյան
11410:36
«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան
13410:24
