Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն
103
Այսօր, 13:18

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է. «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք

​Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:

​ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.

Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ
Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:

​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված»: