«Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել». Ժաննա Ալեքսանյան
![]() 126 Այսօր, 16:36 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է բանակում մահվան դեպքերի մասին՝ դրանք բոլորովին չկապելով բանակի և բանակի ներսում տիրող մթնոլորտի հետ։ «Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից», ասել է Փաշինյանը։ Ինքնասպանության դեպքերը Փաշինյանը կապել է «մեր երեխաների հոգեբանական դիմակայունության խնդիրների հետ», էլի ոչ մի կապ բանակում առկա խնդիրների հետ։ Մի քանի տարի առաջ ՊՆ փոխնախարար ունեին Գաբրիել Բալայան անունով, որը բանակում կատարվող ինքնասպանությունների մասին ասում էր․տանը զենք չունեն ինքնասպան լինեն, գալիս են էստեղ են ինքնասպանություն գործում։ Փաշինյանի ասածը նույն տրամաբանության մեջ է։ Բայց այսօրվա նրա խոսքում հուսադրող մի բան կար, ասում է «հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը․․․․», տեսնենք ապացուցված քանի ինքնասպանության դեպք կբերեն։ Ապացուցված բառն այստեղ գերակայող է։ Ծնողների մեծ մասի բողոքը հենց չապացուցված ինքնասպանությունների մասին է։ Կարծում եմ Փաշինյանը լավ տեղյակ է այս մասին։ Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6717:36
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ
7617:18
«ՀՀ քաղաքացին պետք է ընտրի ինքնախաբեությունը կամ փոփոխությունների հույսը»․ Արտակ Զաքարյան
7217:12
«Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ». Ոսկան Սարգսյան
10116:48
«Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել». Ժաննա Ալեքսանյան
11216:36
Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի
13416:24
«Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել». #Reuters
16616:03
«Վաղն էլ կարող է հայտարարել՝ ով հաջողակ է, թող իր պետությունն առանձին կառուցի». Արմեն Հովասափյան
14015:42
