«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան
![]() 228 Կիրակի, 19 ապրիլի, 2026 թ., 02:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին հինգ վեց տարվա միջազգային իրադարձությունները, հատկապես ուկրաինական և իրանական կոշտ պատերազմական ճգնաժամերի հետ կապված, առաջ են բերում լուրջ մտահոգություններ արևմտյան ժողովրդավարական վարչակարգերի քաղաքականության շուրջ: Գործի և խոսքի, իրական նպատակների և բարձրագոչ հռետորաբանության միջև շատ մեծ խզում կա: Այս հանգամանքը հատկապես երևում է Գերմանիայի օրինակով: 20-րդ դարում, լինելով երկու համաշխարհային պատերազմների նախաձեռնողների առաջին շարքում, այս երկիրը պատմական մեծ պատասխանատվության բեռ է կրում մոտ 200 միլիոն զոհերի և ցեղասպանության համար: Գերմանիան նաև հսկայական կորուստներ է կրել և տարածքային, և մարդկային և նյութական առումներով: Գերմանական պատմական հայրենիքի տարածքի մոտ քառասուն տոկոսը այսօր իրենը չեն, դրանք անվերադարձ կորսված են և գտնվում են հարևան պետությունների կազմում: Գերմանական ոգու և ազգային խորհրդանիշ Քյոնիգսբերգն արդեն Կալինինգրադ է: Թվում էր, թե պատմության այս դասերն հաշվի առնելով՝ ինտելեկտուալ շատ բարձր մակարդակի վրա գտնվող գերմանական քաղաքական միտքը այլևս չպետք է կրկնի անցյալի կործանարար սխալները: Բայց ցավոք, այսօր ռազմատենչ հռետորաբանությամբ առանձնանում է կանցլեր Մերցը, նաև նրա նախորդ՝ Շոլցը: Ուկրաինայում անհեռանկար պատերազմը շարունակելու, գերմանական բանակի կարողությունների բազմապատկման և Ռուսաստանի հետ բախման շունչն անընդհատ շեշտադրվում նրանց քաղաքական քայլերում: Դեռ 19-րդ դարում ամենախելոք գերմանացին՝ Բիսմարկը, զգուշացնում էր ռուսների հետ բախման վտանգի մասին: Հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին, սա էր նրա ուղերձը ապագա սերունդներին: Գերմանացիները չպետք է մոռանան, որ Կանցլեր Հելմուտ Քոլը կարողացավ հասնել երկրի միավորմանը մեծամասամբ շնորհիվ Կրեմլի հետ ճիշտ քաղաքականության: Նրանք պետք է միշտ հիշեն, որ Կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանից ստացվող էներգակիրների ծավալների ավելացմամբ միայն ապահովեց տնտեսական մեծ վերելքը: Այնինչ պատժամիջոցներին միանալով՝ երկիրն ընկղմվում է դեինդուստրալիզացիայի մեջ: Շատ զարմանալի է, որ իրատես չեն բեռլինյան ղեկավարները, հաճախ ընկնում են Բրյուսելի թելադրանքի տակ: Համոզված եմ, որ Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռ է եկել Հայաստան
6418:36
«Դա Իսրայելի կողմից իր դիրքորոշման մասին ուղերձ է»․ Նաիրի Հոխիկյան
13017:18
«Հայաստանի անուշադրության մատնված համայնքը». Նարեկ Կարապետյան
12416:30
«Ծառուկյանն ինձ կոչ է արել մայկա-տրուսկի փոխարեն զբաղվել քաղաքային գործերով»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16616:24
«Ի՞նչ պետք է ասի մի ուժ, որին հասարակությունն ասոցացնում է պատերազմի հետ»․ Տիգրան Աբրահամյան
13816:18
«Ձեզ քվեարկելով՝ ի՞նչ տարածքներ ենք հանձնելու»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
24316:12
«Խմածության համար պռավից զրկվածներին նիկոլը փաստացի ընտրակաշառք խոստացավ»․ Արամ Գևորգյան (տեսանյութ)
22015:18
«Որդուն կորցրած մոր ողբը «Նիկոլ վարչապետ» գոռալով լռեցնելը «հեղափոխության» իրական դիագնոզն է»․ Ռուբեն Մխիթարյան
15415:06
