Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
![]() 126 Այսօր, 19:48 Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող սանհանգույցի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել։ Վիրավորներն աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։
|

Կիևում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
10321:09
«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան
8920:48
Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր
11520:29
«Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն»․ ՆԳՆ
15919:54
Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
12419:48
«Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
18917:36
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ
12117:18
«ՀՀ քաղաքացին պետք է ընտրի ինքնախաբեությունը կամ փոփոխությունների հույսը»․ Արտակ Զաքարյան
14217:12
