Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան

«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան
128
Այսօր, 20:48

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։
Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։
Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ Ուշադիր նայեք ձեր կուսակցության և ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ով որ կուսակցությունից է եկել և որտեղից է հայտնվել այսպես կոչված «կարկառուն հեղափոխականների» շարքերում, և միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։
Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը։
Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ, և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի նույն Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։
Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։
Բայց մի րոպե...եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։
Խնդրում եմ պատասխանեք, մի՛ ամաչեք»։

Աղբյուրը`   Արման Աբովյան