«Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ»․ Արև Աբելյան

Լրագրող Արև Աբելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ շան կծածի հետևանքով Գորիսի ԲԿ բերված 9-ամյա երեխային երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել։ Շունը հարձակվել էր ու մեջքից կծել նրան։ Համոզված եմ՝ երեխայի լացը միայն ֆիզիկական ցավից չէր. դա նաև վախի, սթրեսի և ծանր հոգեբանական ապրումների հետևանք էր։
Ցավալի իրականություն է, բայց գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում ԲԿ։ Լինում են օրեր, երբ արձանագրվում է 2–3 նման դեպք։
Գորիս քաղաքում և ընդհանրապես Սյունիքի մարզում թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և դարձել է իրական վտանգ՝ հատկապես երեխաների համար։ Տարիներ շարունակ այս հարցը չի ստանում համակարգային լուծում։
Պարոն Առուշ Առուշանյան,, չնայած պարբերաբար կազմակերպում եք հավաքներ, բայց վստահ եմ, որ հավաքող կազմակերպությունները օրինակ Վայոց Ձորից հավաքած շներին են բերում բաց թողնում այստեղ։ Այսինքն՝ արդյունքը ակնհայտ չէ․ մարդիկ շարունակում են բախվել նույն վտանգին, իսկ թափառող շներն օր օրի տարբեր թաղամասերում ավելանում են։
Պարոն Արմեն Խաչատրյան, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովի մակարդակով հարցը ստանա հստակ օրենսդրական կարգավորում, քանի որ սա խնդիր է ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ Հայաստանում։
Հ.Գ. Կրկին հորդորում եմ շնասերներին չդարձնել այս հարցը զգացմունքային հակադրության թեմա։ Եթե սիրում եք կենդանիներին՝ հոգ տարեք նրանց մասին։ Առաջարկս նույնն է. տարեք պահեք ձեր տներում։ Իսկ երեխաներին ու առհասարակ բոլորին հեռու պահեք տրավմաներից ու սթրեսներից ու միևնույն ժամանակ ապահովեք մարդկանց անվտանգությունը։
Մեր հասարակության ամենաբարձր արժեքը մարդն է, և մենք պարտավոր ենք պաշտպանել նրան՝ հատկապես երեխաներին»։

Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել
249Երեկ, 23:42
«Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը». Լիա Սարգսյան
129Երեկ, 23:18
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»
129Երեկ, 23:00
«Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը». Ռուբեն Ռուբինյան
136Երեկ, 22:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
113Երեկ, 22:36
«Կարծում եմ՝ առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան
104Երեկ, 22:18
Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է
184Երեկ, 22:07
Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը
103Երեկ, 21:42