«Հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի»․ Կարինե Փանոսյան

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Ես սա չէի անի, եթե գոնե մեկը ոստիկաններից ներողություն խնդրեր։
Ամերիկայի դեսպանատան և Իսակովի արձանի հարևանությամբ ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ 10 րոպե առաջ անցնում եմ այդտեղով, ու մի ոստիկան ձեռքի աղբը (հավանաբար պլաստիկե կամ թղթե բաժակ) նետում է ծառի տակ՝ փոսի մեջ։
Կանգնում եմ ու նեղսրտում, թե Դուք՝ օրենքի աշխատակից, որ մեզ օրինակ պիտի ծառայեք և այլն․․․, իսկ նա ժպտալով, թե. «Ըլնում ա»։
Քշում եմ առաջ, կանգնում կարմիր լույսի տակ։ Հավաքված այլ խումբ կա ոստիկանների։ Կարմիրը երկար է։ Նրանցից մեկին խնդրում եմ՝ մոտենալ։ Մի ոստիկանուհի՝ շատ բարեհամբույր ու ժպտալով մոտենում է, բողոքս լսում ու ասում. «Թեթև տարեք։ Պատահում ա»։
Այդ ինչպե՞ս է պատահում։ Ո՞նց է պատահում, որ օրենքին ծառայողը, հերիք չի, հասարակական կարգ է խախտում, ու փոխանակ ասի՝ կհայտնեմ վերադասին, ասում է՝ թեթև տարեք։
Ես հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի։
Այս մեքենան այդ խմբերից մեկինն էր։ Մնացածը թող պարզեն իրենց վերադասերը»։

ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել
3911:10
«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան
5410:24
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6908:54
«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
9500:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
124Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
141Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
135Երեկ, 15:42
«Փաշինյանը վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, ժամանակավոր տեղապահ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
115Երեկ, 15:24