Ոստիկանները կկարողանան բնակարան կամ տուն ձեռքբերել արտոնյալ պայմաններով

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։ Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։ Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։ Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։ Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։

«Փաշինյանի կառավարման 8 տարիների արդյունքները»․ Հայկ Մարության
1611:36
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
5910:06
«Մեկ տարի առաջ ՀՀ հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ»․ Ռուբեն Մելիքյան
4609:48
ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
5809:12
«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան
7209:00
Գյուղացիները բարձրաձայնում են գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների մասին
119Երեկ, 21:06
«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
123Երեկ, 16:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
143Երեկ, 15:12