Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով

Էստոնիան հրաժարվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին թույլտվություն տալ թռչել իր օդային տարածքով մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցի համար՝ Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու նպատակով:
«Մենք սա արգելեցինք անցյալ տարի, և նույն սկզբունքն է գործում նաև հիմա», - ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։ Նա ընդգծել է, որ Էստոնիան հետևում է ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների համար պաշտոնական այցերի ժամանակ վայրէջքի և թռիչքի թույլտվություններ տրամադրելու միասնական ընթացակարգին, սակայն այս ընթացակարգը չի վերաբերում Ռուսաստան կատարվող չվերթներին։
Մեկ օր առաջ Ֆիցոն հայտարարել էր, որ Լիտվայի և Լատվիայի իշխանությունները հրաժարվել են բացել իրենց օդային տարածքը մայիսի 9-ին Մոսկվա կատարվող իր չվերթի համար։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախկինում հայտարարել էր, որ մի քանի օտարերկրյա առաջնորդներ մտադիր են այցելել Մոսկվա մայիսի 9-ի տոնակատարությունների համար։ Ֆիցոն ապրիլի 6-ին հայտարարել էր, որ ցանկանում է թռչել Մոսկվա Հաղթանակի օրվա կապակցությամբ։
Անցյալ տարի Էստոնիան, Լատվիան և Լիտվան նույնպես փակել են իրենց օդային տարածքը Ֆիցոյի՝ Մոսկվա կատարվող չվերթի համար։ Նրա ինքնաթիռը թռել էր ավելի երկար երթուղով՝ Հունգարիայի, Ռումինիայի, Սև ծովի և Վրաստանի վրայով։

Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել
249Երեկ, 23:42
«Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը». Լիա Սարգսյան
129Երեկ, 23:18
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»
129Երեկ, 23:00
«Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը». Ռուբեն Ռուբինյան
136Երեկ, 22:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
113Երեկ, 22:36
«Կարծում եմ՝ առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան
104Երեկ, 22:18
Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է
184Երեկ, 22:07
Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը
103Երեկ, 21:42