Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Թրամփի գործունեությունից

NBC-ի և SurveyMonkey-ի համատեղ հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կազմում է ընդամենը 37%, և ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Իրանի հետ հակամարտությունից՝ կարծելով, որ իրենց երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։
Հարցման համաձայն՝ հարցվածների միայն 37%-ն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը՝ որպես ԱՄՆ-ի նախագահի, մինչդեռ ևս 63%-ը դժգոհ է։ Ավելին, ամերիկացիների մեծամասնությունը (67%) կարծում է, որ իրենց երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Մասնավորապես, հարցվածների մեծամասնությունը դժգոհ է Թրամփի ներգաղթային քաղաքականությունից և սահմանային անվտանգության միջոցառումներից (56%), գնաճի և կենսապահովման ծախսերի վերաբերյալ նրա քաղաքականությունից (68%) և Իրանի հետ հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի քաղաքականությունից (67%)։ Մեկ այլ հարցման համաձայն՝ 61%-ը կարծում է, որ Վաշինգթոնը չպետք է որևէ հետագա ռազմական գործողություն ձեռնարկի Թեհրանի դեմ։ Հարցման համաձայն՝ ամերիկացիների 65%-ը նաև ընդունել է, որ վերջերս գազի գները խնդիր են դարձել իրենց համար։ Ավելին, հարցվածների 40%-ը խոստովանել է, որ իրենց ֆինանսական վիճակը վատացել է մեկ տարի առաջվա համեմատ։ Եվս 41%-ը նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը չի փոխվել, իսկ 19%-ը կարծում է, որ այն բարելավվել է։ Մեծամասնությունը (48%) ակնկալում է, որ իրենց սերնդի կյանքը կլինի ավելի վատ, քան նախորդ սերունդներում։
Հատկանշական է, որ հարցմանը, թե ում են ավելի շատ համակրում՝ իսրայելցիներին, թե պաղեստինցիներին, հարցվածները բաժանվել են ճիշտ 50%-ի։
Հարցումը անցկացվել է առցանց մարտի 30-ից ապրիլի 13-ը 32,400 չափահաս հարցվածների շրջանում։ Սխալի սահմանը մոտավորապես 1.8 տոկոսային կետ է։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
17703:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
8702:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
9602:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
9902:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
8601:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
6901:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
7301:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
8201:30