«Հայցում եմ ձեր ներողամտությունը»․ Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով:
Որոշ շրջանակներ, չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը, ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով՝ որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։
Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցություն եք հայտնել։
Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։
Նաև հորդորում եմ՝ մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»:

Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել
249Երեկ, 23:42
«Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը». Լիա Սարգսյան
129Երեկ, 23:18
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»
129Երեկ, 23:00
«Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը». Ռուբեն Ռուբինյան
136Երեկ, 22:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
113Երեկ, 22:36
«Կարծում եմ՝ առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան
104Երեկ, 22:18
Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է
184Երեկ, 22:07
Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը
103Երեկ, 21:42