Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե Փաշինյանն իշխանության մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան

«Եթե Փաշինյանն իշխանության մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան
128
Այսօր, 17:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախում քանդում են մեր եկեղեցիները, թքում մեր ազգային արժանապատվության վրա, պղծում մեր սրբությունները, իսկ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե խաղաղություն է, խաղաղության անձրև է տեղում։ Իլհամ Ալիևը նախկինում հայտարարել է, որ Երևան է մտնելու, սակայն ոչ տանկերի միջոցով։ Նա արդեն Երևան է մտել ադրբեջանական դիզելային վառելիքի, Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք գնելու իրավունք ստանալու, Հայ առաքելական եկեղեցու դեմ անզուսպ պայքարի, ցեղասպանության հանգամանքները կասկածի տակ դնելու, սուրբ Արարատ լեռը, հայոց պատմությունն ու ազատամարտի հերոսներին ուրանալու միջոցով։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնաց, ընդունելու են Իլհամ Ալիևի անվան սահմանադրությունը, հանձնելու են Վերին Ոսկեպարը, Սոֆուլլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», իրենց հետ բերելով ադրբեջանական ոստիկանություն, «Իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»։ Արցախը հանձնեցին, մարսեցին, հիմա Հայաստանն են հանձնելու։ Իրավիճակից ելքը հունիսի 7-ին մերժելն է ապազգային իշխանությանը և դրա խամաճիկ, ընտրողների քվեները փոշիացնող կեղծ ընդդիմադիրներին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան