«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե
![]() 79 Այսօր, 16:30 «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը։ «Հայաքվեի» տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «• Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին, ներառյալ՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիան։ Նման ավերիչ գործողությունները հանդիսանում են մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգային ոտնահարում և, համապատասխան հանգամանքներում, մշակութային ցեղասպանություն։ Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք՝ իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։ Միաժամանակ արձանագրում ենք, որ ադրբեջանական ավերիչ գործողությունների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային համապատասխան հարթակներում հասցեական քաղաքական և իրավական գնահատականի հնչեցման, փաստահավաք և իրավական մեխանիզմների կիրարկման, ինչպես նաև բարբարոսական գործողությունների կրկնության բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունը դատապարտելի և ապազգային վարքագիծ է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում. անհապաղ նախաձեռնել հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում՝ համապատասխան միջազգային հարթակներում և կազմակերպություններում, Աղբյուրը` ՀայաՔվե |

«Հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել Հորմուզի նեղուցն ականապատող ցանկացած նավ»․ Թրամփ
5818:07
«Եթե Փաշինյանն իշխանության մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան
9817:36
«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել»․ ՀՅԴ
10617:06
«Խաղաղությունը հոսանքի «счётчик» չի, որ ոնց ուզենաս, պտտես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13416:42
«Ունենալով 1 գլուխ՝ այնքան արհավիրք է բերել մեր երկրին, որ ի՞նչ եռագլուխ, ի՞նչ տասագլուխ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
13516:36
«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե
7616:30
«Հրաժարականի տեքստը շատ հարցեր էր թողնում․ այսօր հրապարակավ պարզաբանվեցին»․ Ռուբեն Մելիքյան
13916:18
«Լիբանանը ցանկանում է երկարաձգել հրադադարի ռեժիմը»․ #Reuters
18016:14
