«Իրանը Մերձավոր Արևելքում թիրախների ցանկ է կազմել՝ ԱՄՆ-ի հարձակումների դեպքում»․ #Fars

Իրանի զինված ուժերը պատրաստել են օբյեկտների ցանկ, որոնք պետք է թիրախավորվեն, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդում է Fars-ը։ Նշվում է, որ ցանկը կազմելիս հաշվի է առնվել փոխադարձության սկզբունքը։
«ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում, Իրանը կհարվածի սիոնիստական ռեժիմի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դաշնակիցների էլեկտրակայաններին։ Իրանական նավթի և գազի ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում՝ սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի երկրների հիմնական նավթի և գազի օբյեկտների թիրախավորում։ Իրանցի զինվորականների և քաղաքացիական գործիչների սպանության դեպքում՝ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի այլ դաշնակից երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կենտրոնների ոչնչացում։ Տարածքային ներխուժման դեպքում (օրինակ՝ կղզիների կամ նավահանգիստների գրավում). ավիակիրների և հարձակողական ուղղաթիռների վրա զանգվածային և համակցված հարձակում։ Իրանի շարունակական ծովային շրջափակման դեպքում. Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի փակում և, անհրաժեշտության դեպքում, Հորմուզի նեղուցի լիակատար փակում՝ ականապատմամբ։ Տարածաշրջանում ԱՄՆ բազաներից ցամաքային ներխուժման դեպքում՝ դիմադրության ուժերի հետ համատեղ ցամաքային գործողություններ», - նշում է լրատվամիջոցը։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
10903:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
6102:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
6902:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
7202:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
6501:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
5501:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
5601:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
6701:30