«Վաղուց լրացել է իրականությունն ընդունելու և դրանից հետևություններ անելու ժամանակը». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականի հայտնի իրադարձությունների մասին մինչև այսօր էլ հարցեր են տալիս նույնիսկ ամենամտերիմ մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն չէին կարող ողջ խորությամբ պատկերացնել այդ ժամանակվա ներքաղաքական «խոհանոցի» բոլոր նրբություններն ու նյուանսները։
Իսկ երբ սկսում ես բացատրել, թե ոնց զարգացան 2018-ի հայտնի իրադարձությունները, ինչ խոչընդոտներ կային այն ժամանակվա կառավարիչների ճանապարհին, և պետությանն ինչ հետևանքների առաջ կարող էին կանգնեցնել տարբեր՝ նույնիսկ տեսական սցենարները, միևնույն է՝ շատերի համար դա բավարար չի լինում։ Քո վերլուծությունը, քո փաստարկները ոնց որ չեն լրացնում նրանց սպասած պատկերը...
Այսօր էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պատմական ուղերձում բավական մանրամասն ձևով անդրադարձավ այդ իրադարձություններին՝ խոսելով պարզ, հասկանալի, երբեմն ցավոտ, երբեմն զգացմունքային ձևով, բայց միաժամանակ ուղիղ և առանց շրջանցումների։ Նա փորձեց ամփոփել ոչ միայն տեղի ունեցածը, այլև դրա հետևանքներն ու շարունակական զարգացումներն այսօր...
Եթե նույնիսկ այսքանից՝ կարդալուց, վերլուծելուց հետո մարդկանց մոտ դեռ հարցեր են առաջանում, ապա խնդիրը արդեն ոչ թե տեղեկատվության պակասն է, այլ դրա ընկալման, կամ գուցե՝ չընդունելու ու մանիպուլացիաներ անելու պատրաստակամության մեջ է։
Հերիք է արդեն ութ տարի շարունակ նույն «ծամոնը» ծամել՝ անտեսելով կամ շրջանցելով այն ակնհայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մեր աչքի առաջ: Արդեն շատ վաղուց լրացել է ոչ թե անվերջ հարցեր տալու անիմաստ ժամանակը, այլ՝ վերջապես ընդունելու իրականությունը և դրանից հետևություններ անելու...»:

«Կոյուղու հոմանիշը հին և բարբառային հայերենով կոչվել է ք*քի պահոց՝ քպ-ի ակունքը». Դավիթ Ամալյան
7403:12
«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան (լուսանկար)
8502:12
«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ է անոնսավորում». Տաթևիկ Սողոյան
106Երեկ, 23:54
«Գիտի, թե ով է այդ տան հարց լուծողը». Արգիշտի Կիվիրյան
118Երեկ, 22:36
«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
130Երեկ, 21:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
130Երեկ, 19:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
117Երեկ, 18:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
192Երեկ, 18:01