«Ինչի՞ց վախեցաք, որ քննարկումը հրապարակային պիտի լիներ ու շատ բաներ բացահայտվե՞ին»․ Թագուհի Թովմասյան
![]() 256 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ., 13:54 «Խորհրդարանական լսումներին հրավիրել էինք ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ՔՊ-ից հրաժարվել են ներկայանալ։ Հրավիրել էինք ԱԺ հանձնաժողովներից Անդրանիկ Քոչարյանին, Արյուսակ Ջուլհակյանին, Վանիկ Օհանյանին, ՊՆ Սուրեն Պապիկյանին, ԱԱԾ-ից Անդրանիկ Սիմոնյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական ծառայության ղեկավար Արթուր Պողոսյանին, վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, ԱՆ Անահիտ Ավանեսյանին, ՀՀ նախագահին, ովքեր բոլորն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել։ Բայց ինձ համար ամենատարակուսելին այն է, որ ՄԻՊ գրասենյակից որևէ ներկայացուցիցիչ չեկավ և չկանգնեց ծնողների կողքին ու չլսեց նրանց»,- այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Այս տարիների ընթացքում շահառուների հետ բոլոր հանդիպումները եղել են դռնփակ, որպեսզի մարդկանց մոտ ինֆորմացիայի առումով որևէ հետք չմնա՝ հետագայում իրենց ասածը իրենց հիշեցնելու համար։ Հիմա, երբ ծնողները ասացին, որ ուզում են հրապարակային, բաց քննարկում լինի և ուղիղ եթերում գան ու պատասխանեն հարցերի՝ նրանք խուսափեցին։ Սրանից առաջ 2 անգամ Ալեն Սիմոնյանը ԱԺ մեծ դահլիճում կազմակերպել է քննարկում՝ ծնողների մասնակցությամբ։ Այդ ի՞նչ պատահեց, որ որոշեցիք հիմա ծնողներին չլսել, որ հրապարակային պիտի լինե՞ր ու շատ բաներ բացահայտվե՞ին և իրականությունը բոլորիդ ճակատին շարեին ծնողները, դրա՞ համար վախեցաք»,- շարունակեց պատգամավորը։ |

«Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»»․ Արման Աբովյան
912:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Բաղայի
11411:29
«ԱՄՆ-Իրան հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին»․ #Axios
13610:15
Իրանի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտնել են ազգի և կառավարության միասնության մասին
11910:05
Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը․ «Հրապարակ»
14909:24
Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
19609:18
«Կա մի փատաթուղթ, որը շրջանցում են և՛ «նախկինները», և՛ «ներկաները»»․ Սամվել Բաբայան
23603:06
«Եթե TRIPP-ը չիրականացվի, մեծանում է ավելի ռիսկային սցենարների հավանականությունը»․ Սուրեն Սարգսյան
24201:06
