«Փորձ է արվում հիշողությունը զրկել իր առանցքից՝ պահանջից»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 24-ը մեր օրացույցում պարզապես սգո օր չէ։ Այն ինքնության, հիշողության և պահանջի համադրված օրն է։
Գիտակցական կյանքիս յուրաքանչյուր ապրիլի 24 ինձ ու իմ սերնդին տվել է մի հիմնարար ըմբռնում․ սուգն ու պահանջը հակադիր չեն, այլ՝ լրացնող։
Սգալ՝ որպեսզի ցավը չդառնա լռություն, որպեսզի սերունդները մնան իրենց պատմության գիտակից կրողները։
Պահանջել՝ որպեսզի ոճիրը չմնա անպատիժ, որպեսզի Թուրքիան առերեսվի իր անցյալին՝ հանուն ապագայի և մարդկության։
Սակայն այսօր տեսնում ենք մի վտանգավոր շեղում։ Փորձ է արվում հիշողությունը զրկել իր առանցքից՝ պահանջից և այն դարձնել ձևական ու «հարմարեցված»։
Սա մոտեցման տարբերություն չէ։ Սա հիշողության իմաստի փոփոխություն է։
Երբ սուգը դառնում է արարողակարգային մի ձևականություն, իսկ հիշողությունը՝ չեզոք խորհրդանիշ, կորչում է սերունդների կապը պատմության հետ։
Սա նույնն է, ինչ հարազատիդ հողին հանձնելուց հետո հաջորդ օրը Այգուցի փոխարեն անհոգ ու շվայտ առօրյա կազմակերպես։
Մենք չենք ընդունելու այդ փոխարինումը։
Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում։
Եվ մեր խնդիրը դա պահպանելն է՝ որպես պարտք անցյալին, որպես պատասխանատվություն ապագայի առաջ»։

«Կոյուղու հոմանիշը հին և բարբառային հայերենով կոչվել է ք*քի պահոց՝ քպ-ի ակունքը». Դավիթ Ամալյան
6703:12
«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան (լուսանկար)
8102:12
«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ է անոնսավորում». Տաթևիկ Սողոյան
101Երեկ, 23:54
«Գիտի, թե ով է այդ տան հարց լուծողը». Արգիշտի Կիվիրյան
114Երեկ, 22:36
«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
128Երեկ, 21:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
129Երեկ, 19:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
116Երեկ, 18:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
188Երեկ, 18:01