Ցեղասպանության թանգարանի 2 աշխատակցի ազատել են աշխատանքից
![]() 116 Այսօր, 00:06 «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էր գնացել նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ։ Կաթողիկոսի այցի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում նյութ էր հրապարակվել, իսկ կարճ ժամանակ անց ջնջվել կայքից։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, լուրը տեղադրվել էր առանց ինստիտուտի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի իմացության, ով լուրը տեղադրելուց կարճ ժամանակ հետո հրահանգել էր, որ ջնջեն լուրը ու հետաքրքրվել, թե ով է նյութը կայքում տեղադրել: Պարզել է, որ դա երկու աշխատակից են արել, նրանց աշխատանքից ազատման դիմումներն է ստորագրել: Բանն այն է, որ այդ 2 աշխատակիցները դեռևս Էդիտա Գզոյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման ժամանակ էին աշխատանքից ազատման դիմումներ գրել, սակայն դիմումները չէին ստորագրվել տնօրենի կողմից, իսկ այս դեպքից հետո Հրաչյա Թաշչյանն անմիջապես ստորագրել է դիմումները: Ցեղասպանության թանգարանի ոչնչացմանն ուղղված քայլերը շարունակվում են: Այսօր աշխատանքից ազատված աշխատակիցները մի շարք այլ աշխատակիցների հետ մտադիր են վաղը հանդիպել Թաշչյանին, քննարկել իրավիճակը, հույս ունենալով, որ վերջինս կփոխի որոշումը։ Նրանք նաև ցանկանում են թանգարանում տիրող իրավիճակն ու վերջինիս կողմից անհարկի սահմանափակումների հարցերը քննարկել։ |

«Եթե TRIPP-ը չիրականացվի, մեծանում է ավելի ռիսկային սցենարների հավանականությունը»․ Սուրեն Սարգսյան
4001:06
Ցեղասպանության թանգարանի 2 աշխատակցի ազատել են աշխատանքից
10300:06
«Ես միշտ լինելու եմ Հայաստանի կողքին»․ Լորան Վոկյե
114Երեկ, 23:54
«Հայ երիտասարդը պայքարը մինչև վերջ տանելու է, իսկ ջուր պղտորողները կանցնեն ու կգնան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
147Երեկ, 23:48
«Փաշինյանն ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
213Երեկ, 21:36
«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ընթացքում». Թրամփ
208Երեկ, 21:05
«Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»․ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
158Երեկ, 20:48
«Պետությունը հետ է քաշվում Հայոց ցեղասպանության հարցից այնպես, ինչպես Արցախի հարցից». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
154Երեկ, 20:24
