Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակից և վնասել են մեր ավտոբուսը»․ «Բոլորին դեմ եմ»

«Ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակից և վնասել են մեր ավտոբուսը»․ «Բոլորին դեմ եմ»
114
Այսօր, 20:48

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր ցերեկը, անհայտ անձինք, քաղաքացիական հագուստով, ասում են՝ ներկայացել են, որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանման ինչ-որ բան, եկել վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։
1) Ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը
2) Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել, պոկել։
Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։
Մեքենայի սեփականատերի հետ չեն կապվել, կուսակցության հետ չեն կապվել: Եկել վնասել են, շուրջբոլորը թափթփել ու գնացել։
Երևանի քաղաքապետարան, հերքեք կամ հաստատեք ձեր մասնակցությունը այս միջադեպին»։