«Կարապետյանը ՀՀ-ում ստանձնած պաշտոնի հաշվին չի հարստացել․ օլիգարխները ՔՊ-ում են»․ Ոսկան Սարգսյան
![]() 148 Այսօր, 21:42 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառել է․ «Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու» ու հայտարարել է. «Էն օրը նայում եմ՝ կալուգացի օրիգարխենք ասում են, թե իրենք երկու ամսից վարչապետ են լինելու։ իրենց թվում է՝ մտել են ավտոյի խանութ, ավտո են պատվիրել, աշխատողն էլ ասել է՝ ձեր ուզածը երկու ամսից նոր կլինի․․․»։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հիմա 2018 թվականի գարունն է, ժողովուրդն էլ իրենով ու ՔՊ-ով հիացած է։ Նա չի ըմբռնում, որ Հայաստանի ոչ մի մի իշխանություն համապետական ընտրություններում 2 անգամից էլ ավել վստահության քվե չի ստացել, իսկ իրենցն արդեն 3-րդ ընտրությունն է։ Փաշինյանին թվում է , թե կարելի է Ադրբեջանին շարունակ զիջումներ անելով, ընտրություններից առաջ թոշակները մի քիչ բարձրացնելով, ասֆալտ անելով՝ հանրության ուշադրությունը շեղել Արցախի կորստից, 5 հազար զոհից, Հայաստանի սահմանամերձ տարածքների շարունակվող օկուպացիայից, Ադրբեջանի պահանջների շարունակ կատարումից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, պարգևավճարների անվան տակ պետական բյուջեի օրինականացված թալանից, իրավական բեսպրեդելից, Հայաստանում թմրամոլության և խաղամոլության համաճարակներից։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Նկատեցի, որ գերիշխում էր ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը»․ Գարիկ Քեռյան
7822:48
«Օրվա «հերոսները»․ ամբողջ ընթացքում միայն իրենք էին բղավում՝ Նիկոլ վարչապետ»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
10222:36
«Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
13622:18
Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է
11822:12
«Այսօր խաբված քաղաքացու օրն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
13921:54
«Կարապետյանը ՀՀ-ում ստանձնած պաշտոնի հաշվին չի հարստացել․ օլիգարխները ՔՊ-ում են»․ Ոսկան Սարգսյան
14421:42
«Հարված է հասցվել հայկական պատմական ալիքներին, հեռացվել է նաև «Զինք»-ը»․ Անի Առաքելյան (տեսանյութ)
12021:36
«Ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակից և վնասել մեր ավտոբուսը»․ «Բոլորին դեմ եմ»
12320:48
