Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, իր ու իր թիմի փիառով է զբաղված». Ոսկան Սարգսյան

«Փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, իր ու իր թիմի փիառով է զբաղված». Ոսկան Սարգսյան
65
Այսօր, 12:30

Լրաագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միայն փիառով է զբաղված
Նիկոլ Փաշինյանն իր ավտոմեքենայով անցնելով՝ գովազդել է նախկինում սարի ճանապարհ կոչված Թթուջուր- Նավուր ավտոճանապարհը։ Բերդ համայնքը Գեղարքունիքի մարզին կապող այդ ճանապահը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2024թ․ նոյեմբերին։ Տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարարությունից տեղեկացել եմ, որ ծրագիրն ուշացնելու, ճանապարհի կառուցման ժամկետը խախտելու համար կապալառուն ֆինանսական տույժի է ենթարկվել։ Փաշինյանը չգիտեր, որ այդ ճանապարհի մի մեծ հատվածում ինտերնետի հասանալիություն չկա, և իր լայվն այդ պատճառով ընդհատվել է, նորից է լայվ մտել ու ասել, որ ինտերնետ չկար։ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, միայն իր ու իր թիմի փիառով է զբաղված»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան