«Ուղևորները մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին». Վիտալի Պետրոսյան
![]() 121 Այսօր, 16:54 Արցախցի գրող Վիտալի Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ տաքսի էի վարում և մի քիչ ավելի ուշադիր էի ուղևորների պահվածքի նկատմամբ, որովհետև մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին, ցանկանում էի ուղղակի ինքս ինձ համար հասկանալ նրանց հոգեբանությունը: Պատմեմ պատմություններից մեկը: Առինջից պատվեր եմ ստանում դեպի Մաշտոցի պողոտա: Ուղևորներս երեք հոգի են՝ մի կին և երկու երիտասարդ տղա: Տղաներից մեկը պատմում է, որ մարզից է գալիս, և վարորդը անընդհատ ճանապարհին կանգնում և օգնում էր օգնության կարիք ունեցող մարդկանց: Եվ օրինակներ է բերում, թե ինչպես վարորդը օգնեց մոլորված ռուս զբոսաշրջիկներին գտնել ճանապարհը, ինչպես օգնեց անսարք մեքենայի վարորդին՝ սարքել մեքենան և վերջում էլ իր համարը տվեց, թե՝ հասնես տեղ, զանգիր, որ հանգիստ լինեմ: Պատմում է այնպիսի տոնով ու առոգանությամբ, ձայնի մեջ արհամարհանքի շեշտ, որ ոչ թե զարմացած է, այլ իր համար անընդունելի է մարդկանց օգնելը, ուղղակի մարդ լինելը և վերջում էլ ավարտում է իր պատմությունը անասնական քրքիջով: Լսում էի անկախ ինձնից և զզվանքի զգացողությունը համակում էր մարմինս, որը չէի կարողանում թաքցնել: Հասել ենք այն կետին, որ մարդուն վայել արարքը զարմացնում ու քննադատության է արժանանում արդեն կաստաների բաժանված հայ հասարակության մեջ: Իսկ այս հասարակության ամենաստորին կաստան այ նման մարդիկ են, որոնց կյանքի միակ նպատակը ուտելն ու կերածը մարսելն է: Եվ ովքե՛ր էին երեկ փարթիի մասնակիցները, եթե ոչ նման մտածելակերպով մարդիկ, որոնց համար արժեքները միայն իրենց մարմնից ծորացող հեղուկներն են: Քաղաքացու օր, այն քաղաքացու, որ երբեմնի հպարտ Հայաստանից ու հայից թողեց միայն փոշին, թողեց մի տարածք, որտեղ խրախուսվում է միայն բարոյազկրությունը, անպատիվ կյանքով ապրելը և լափակերությունը: Դե՛ զըխկրտվեք»: Աղբյուրը` Վիտալի Պետրոսյան |

Փաշինյանին շնորհվել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
2218:18
«Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5218:06
Իլհամ Ալիևը «Գերնիկայի խաղաղության և հաշտեցման մրցանակի» է արժանացել
11017:35
«Ուղևորները մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին». Վիտալի Պետրոսյան
11416:54
«Տիկի′ն, Ապարան գնում ենք, դուք ընդեղ եք, Իջևան գնում ենք, դուք ընդեղ եք». Նիկոլ Փաշինյան
13816:30
«Մեր գյուղի հմար որ էսքան եք արել, ես պատկերացնըմ եմ, թե ամբողջ հանրապետության հմար ինչքան եք արել». խաշթառակցի (տեսանյութ)
16916:12
«Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես չեմ ցանկանում». Տաթևիկ Հայրապետյան
19814:18
«Նիկոլ Փաշինյանի եվրոպացի գործընկերները գիտե՞ն, որ ՀՀ-ն դառնում է մեկ մարդու գոյությունով պայմանավորված երկիր». Նարեկ Գալստյան
15113:54
