Իլհամ Ալիևը «Գերնիկայի խաղաղության և հաշտեցման մրցանակի» է արժանացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Խաղաղության և հաշտեցման մրցանակի» է արժանացել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսության խթանման ջանքերի» համար։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է ինքը՝ Ալիևը։ «Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Գերնիկա-Լումոյի և Պֆորցհայմի քաղաքային խորհուրդներին, Գերնիկայի խաղաղության թանգարանին, «Կասա դե Կուլտուրա» մշակութային կենտրոնին և «Գեռնիկա Գոգորատուզ» խաղաղության հետազոտությունների կենտրոնին՝ ինձ «Գերնիկայի խաղաղության և հաշտեցման մրցանակը» շնորհելու համար՝ ի նշան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսության խթանման իմ ջանքերի»,- իր ելույթում նշել է Ալիևը։ «Ես կարծում եմ, որ քաղաքացիական բնակչության դեմ կատարված ցանկացած հանցագործություն մարդկության սկզբունքների խախտում է։ Ես կիսում եմ Գերնիկայի ցավն ու վիշտը և հանդիսավոր կերպով հարգանքի տուրք եմ մատուցում դրա զոհերին»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
5903:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
5202:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
6102:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
6302:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
5801:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
5301:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
5301:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
6401:30