«Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Թանկյանը Հայաստանում ունի, կամ ուներ, բազմաթիվ երկրպագուներ, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Երիտասարդներից շատերի համար նա կուռք է, կամ կուռք էր, նրանով հպարտանում էին:
Սերժը նաև շատ մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, դա չպետք է ուրանանք, վստահ եմ, որ դա անկեղծ է արել:
2018-ին, շատերի նման, նա սխալվել է, ցանկացել է փոփոխություններ, և իր հեղինակությամբ ազդեցություն է ունեցել այդ գործում: Շատ երիտասարդներ նրան հավատացել են, կամ վստահել են: Հույս ունեմ, որ դա իր համոզմունքն էր, այլ ոչ թե ոմանք նրան հուշել են դա անել:
Նաև, նրա ջանքերով, իշխանության եկած Արհավիրքը ցանկանում է Հունիսի 7-ին վերարտադրվել և վերջնականապես պետականորեն ուրանել 1915-ի Ցեղասպանությունը, որի ճանաչման համար ինքը մեծ գործ է արել:
Ցանկացած մարդ կարող է սխալվել, Թանկյանը նույնպես կարող է սխալվել, բայց երբ ժամանակն է գալիս, սխալն ուղղում են:
Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը և, հրապարակայնորեն ընդունել իր սխալը և, կոչ անելու, որ ժամանակն է եկել՝ ուղղել սխալը: Հակառակ դեպքում, հունիսից հետո, ինքն այլևս այդ հնարավորություն չի ունենալու և պետք ապրի իր ինքնությունն ուրացողի գիտակցությամբ»։

«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
7814:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
21812:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11210:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
11710:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10710:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
9609:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8308:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
14501:00