«Փաշինյանն ասում է` պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը բովանդակային առումով ասում է հետևյալը․ Ղարաբաղից ձերբազատվելը մեծագույն ձեռքբերում էր, որով ես հպարտանում եմ։
Բայց սա դեռ ամենը չէ։
Դա ասելով՝ Փաշինյանն ու իր թիմն այդ «ձեռքբերումն» ու իրենց «խաղաղության» վերաբերյալ թեզն ուղղակիորեն փոխկապակցում են 2021 թվականի ընտրությունների արդյունքներով ժողովրդի կողմից նրանց տրված «իրական» պատգամով և 2018 թվականի «թավշյա հեղափոխությամբ»։
Այսինքն, հարգելիներս, հատկապես նրանք, ովքեր պատրաստվում են ևս մեկ անգամ քվեարկել Փաշինյանի օգտնին, իմացե՛ք, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ Ղարաբաղի հայաթափման ու կորստի, թե՛ իշխանական ներկայիս օրակարգերի համար պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ Փաշինյանին ձայն տվողներդ։ Սա ես չեմ ասում։ Ոչ էլ սա ենթադրական գնահատական է։ Սա ուղիղ տեքստով ասում են Փաշինյանն ու իր թիմը։
Ձայն տալով նրան, դուք, ըստ էության, ստորագելու եք նման մի բովանդակություն պարունակող հայտարարության տակ․
«Մենք հպարտ ենք, որ մեր պետությունը դուրս ենք բերել ղարաբաղյան թակարդից, ինչը դարակազմիկ ձեռքբերում է»։
Ի դեպ, նույնիսկ կոռուպցիոն ռիսկերով հղի համերգ են ձեզ հրավիրում, իսկ հետո դա ներկայացնում են՝ որպես աննախադեպ աջակցություն՝ իրենց քաղաքական օրակարգերի»։

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
6103:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
7502:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
13501:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
8000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
7200:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
124Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
82Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
80Երեկ, 22:42