«Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք. որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու»․ լրագրողը՝ Աննա Հակոբյանին
![]() 130 Այսօր, 14:48 ««Իմ քայլը» հիմնադրամը նախկինում ասոցացվում էր «Իմ քայլը» դաշինքի հետ, դուք այդ դաշինքով եք եկել իշխանության։ Դուք այսօր ասոցացվում եք ՔՊ-ի հետ և Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում. հիմա որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու, որ սա, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ի համար է արվո՞ւմ, թե՞ ում համար, Քոչարյանի՞, կամ չգիտեմ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին։ «Այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը՝ ազատ ընտրության և ազատ կամարտահայտության։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել՝ անկախ նրանից՝ ով է այդ մարդը։ Սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի՝ այդ թվում կանանց, այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի, ազատ կամարտահայտման իրավունքը և դա քննարկման առարկա չէ, և ցանկացած հարց դրա վերաբերյալ Սահմանադրության, էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է»,- ի պատասխան նշեց Աննա Հակոբյանը և շարունակեց․ «Կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի և դրանցից բոլորից առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք։ Ես ունեմ իմ իրավունքը և դուք հիմա խախտում եք իմ իրավունքը»։ |

«Նիկոլ Փաշինյանը փորձում է համատարած վախ սերմանել»․ Ոսկան Սարգսյան
316:12
«Ավելի լավ է՝ լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»․ Ալեն Սիմոնյանը՝ Սաթիկ Սեյրանյանին
6316:00
«ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել»․ Արթուր Դանիելյան
8415:48
«Մեր լրագրողին ասուլիսին ներս չթողեցին»․ Հռիփսիմե Ջեբեջյան (տեսանյութ)
7815:42
«Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի գրառման մեջ»․ Վահագն Ավագյան
9015:30
«Մարդիկ ասում են՝ առաջ Սաշիկին էին մուծվում, հիմա Աննային են մուծվում»․ լրագրողը՝ Աննա Հակոբյանին (տեսանյութ)
11515:18
«Փաշինյանի շարասյան զոհ Սոնա Մնացականյանի մասին հարցը լսելիս՝ դեն նետեց դիմակը»․ Անի Գևորգյան
13515:06
«Նախօրեին Սոնա Մնացականյանի մահվան տարելիցն էր», «Ես այլ հարցերի չեմ պատասխանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
8914:54
